Հիասթափված ենք. Մբապեն՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «ՊՍԺ»-ի պարտության մասին
«ՊՍԺ»-ի և Ֆրանսիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «ՊՍԺ»-ի պարտությանը «Բավարիայի»-ին, գրում է sport.ru-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի «ՊՍԺ»- «Բավարիա» եզրափակիչ հանդիպումը կայացել է Լիսաբոնում և ավարտվել 0:1 հաշվով՝ գերմանական ակումբի հաղթանակով: Միակ գոլը խփել է Քինգսլի Կոմանը:
«Հիասթափված ենք, քանի որ այս տարի մենք չկարողացանք ավարտվել լավագույն մրցանակներով, բայց դա կյանքի օրենքն է: Մենք պայքարեցինք ամբողջ ուժով: Շնորհավորում ենք «Բավարիա»-ին»,- գրել է ֆուտբոլիստը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան