Կրեմլը մտավախություններ ունի Բելառուսում արտաքին միջամտության վերաբերյալ
Կրեմլը բացատրել է, թե ինչու են Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում, որ հանրապետությունում թունավոր մթնոլորտ է, և որ հետագայում Ռուսաստանը նույն սցենարի առջև կկանգնի, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի, ռուսական կողմը մտավախություններ ունի արտաքին միջամտության դրսևորումների վերաբերյալ:
«Մենք շարունակում ենք անհանգստանալ արտաքին միջամտության անուղղակի և ուղղակի դրսևորումներից: Մենք պնդում ենք, որ դա անընդունելի է», - ասել է Պեսկովը:
Այնուամենայնիվ, Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել, թե ով է միջամտում:
«Փաստերն արդեն իսկ խոսուն են», - ամփոփել է մամուլի քարտուղարը:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի իշխանությունները ՀԱՊԿ-ից օգնություն չեն խնդրել. Ստանիսլավ Զաս
- Լուկաշենկոն իր նստավայր է եկել ինքնաձիգով
- Viber-ը փակում է գրասենյակը Բելառուսում
- Լուկաշենկոն բանակը բերել է լրիվ պատրաստության վիճակի՝ սահմանի մոտ ՆԱՏՕ-ի ուժերի ակտիվության պատճառով