Աբրահամյան. Վերջին շրջանում Ադրբեջանի շրջանառած կեղծիքներն աննախադեպ ծավալների են հասել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի նախագահ Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Հատկապես տավուշյան իրադարձություններից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը կորել են հեռուստաէկրաններից ու առհասարակ լրատվամիջոցների ԹՈՓ հատվածներից, որոնցով մանրամասն լուսաբանվում էր ինչպես նրանց այցերը զորամասեր և մարտական հենակետեր, այլ հայտարարությունները, որոնցով նրանք սպառնում էին վերևից իջեցված մեկ հրամանի դեպքում ռազմական ճանապարհով լուծելու Արցախի հարցը։
Եթե, այնուամենայնիվ, մեր զինծառայողը գտնվում է Ադրբեջանի տարածքում՝ ինչպես նրանք են պնդում, ապա առաջիկա ժամանակահատվածում քարոզչական մեծաքանակ նյութեր կլինեն, որոնցով Ադրբեջանը կփորձի հերոսացնել իր զինծառայողներին, ովքեր «դիվերսիա են հետ մղել» և վարկաբեկել մեր զինուժը՝ իրենց տարածքում գտնվող զինծառայողի փաստը ներկայացնելով ամենատարբեր տեսանկյուններից։
Առանց այդ էլ վերջին շրջանում Ադրբեջանի շրջանառած կեղծիքներն աննախադեպ ծավալների են հասել։ Եթե ժամանակին հայկական մամուլում հայտնվող տարբեր գործիչների և փորձագետների հարցազրույցները ընդհանուր համատեքստից կտրված ձևով էին ներկայացնում ադրբեջանական տեղեկատվական տիրույթում՝ իրենց իսկ շահեկան դիրքից, ապա ներկայումս ամբողջությամբ փոխում են հնչող հայտարարությունները և գրեթե ամբողջությամբ խեղաթյուրված, շատ ժամանակ՝ լրիվ հակառակ հնչեցրած ձևակերպումներով հայտարարություններ են ներկայացնում»։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ իրականացվում են որոնողական աշխատանքներ:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ»,- ֆեյսբուքյան էջում գրել էր ՊՆ մամուլի խոսնակ Շ.Ստեփանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին