Առաջին անգամ ցողունային բջիջներից մարդու սիրտ է աճեցվել
ԱՄՆ Միչիգան նահանգի համալսարանի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է լաբորատոր պայմաններում ցողունային բջիջներից ստանալ մարդու փոքր սիրտ: bioRxiv պորտալի տարածած տեղեկությունը փոխանցում է «Գազետա ռու»-ն:
Կենսաբանները մշակել են սրտանոթային օրգանների աճեցման համապատասխան ընթացակարգ:
Ձևավորված օրգանը նման էր մարդու սաղմի իրական սրտի, կանոնավոր կերպով սեղմվում էր և ուներ սրտի բոլոր հիմնական բջիջների և կառուցվածքի տեսակները:
Այս հայտնագործությունը շատ կարևոր է լինելու սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում, որոնք երեխաների մոտ ի հայտ են գալիս դեռ մանկության տարիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա