ԱՄՆ-ն ցանկանում է արագացնել օքսֆորդյան պատվաստանյութերի ձեռքբերումը
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Մեծ Բրիտանիայում մշակված կորոնավիրուսային պատվաստանյութի արագ տեմպով ձեռք բերելու հարցը:
«Գազետա.ռու»-ն փոխանցում է, որ պատվաստանյութը ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի և «AstraZeneca»- ի համատեղ ջանքերով։
Պատվաստանյութի ներմուծումը կարող է կազմակերպվել ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչության թույլտվությունից հետո։ Այնուամենայնիվ, դա հնարավոր կլինի, եթե ղեկավարությունը համոզված լինի դեղամիջոցի վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների հաջողության մեջ:
Ըստ հրապարակման, Միացյալ Նահանգներում պատվաստանյութը օգտագործելու թույլտվությունը կտրվի հոկտեմբերին:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն չի բացառում կորոնավիրուսով նորից վարակվելու հավանականությունը
- ԱՀԿ-ն կանխատեսել է կորոնավիրուսային համավարակի ավարտի ժամկետը
- Կորոնավիրուսային պատվաստանյութը արգելված է հղի կանանց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին