Գերմանացի գիտնականները համերգ են անցկացրել՝ կորոնավիրուսի տարածումն ուսումնասիրելու համար
Գերմանիայի Հալլե-Վիտենբերգյան համալսարանի գիտնականները համերգներ են անցկացրել, որոնց նպատակն էր ուսումնասիրել կորոնավիրուսի տարածումը զանգվածային միջոցառումների ժամանակ։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, գիտափորձի շրջանակներում կազմակերպվել է երեք համերգ, որոնք անցկացվել են իրար հետևից օգոստոսի 22-ին Լայպցիգի մարզադաշտում։ Միջոցառմանը ներկա է եղել շուրջ 2 հազար կամավոր։ Նրանք երիտասարդ, առողջ մարդիկ են, որոնք չեն մտնում ռիսկի խմբերի մեջ, բոլորն էլ Քովիդ-19-ի թեստերի բացասական արդյունքներով։
Առաջին համերգն անցել է առանց կորոնավիրուսային որևէ սահմանափակման։ Երկրորդի ժամանակ հյուրերը պետք է պահեին սոցիալական հեռավորություն և հիգիենայի կանոններ, իսկ երրորդի ժամանակ կազմակերպիչները կրճատել են հանդիսատեսի քանակը և պարտավորեցրել են մեկուկես մետր սոցիալական հեռավորություն պահպանել։ Մասնակիցներին նաև բաժանել են ախտահանիչ նյութեր, որպեսզի պարզեն, թե որ մակերևույթներին են նրանք ամենահաճախը դիպչում։
Ստացված տվյալները հետազոտողները կմտցնեն մաթեմատիկական մոդելի մեջ։ Արդյունքները պատրաստ կլինեն աշնանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները