Թեղուտցիները փակել են «Թեղուտ» մտնող ճանապարհը
Այսօր ժամը 12։00-ի սահմաններում, շուրջ 100 թեղուտցիներ հավաքվել էին «Թեղուտ» ՓԲԸ-ի առաջին անցակետի մոտ։ Նրանք պահանջում էին կա՛մ վերադարձնել իրենց հողերը, կա՛մ աշխատատեղ ապահովել, որպեսզի իրենք էլ կարողանան աշխատել Թեղուտի հանքը շահագործող ընկերությունում։ Այս մասին գրում է hetq.am կայքը։
Շուրջ 2 ժամ առաջ նրանք փակեցին «Թեղուտ» ՓԲԸ մտնող ճանապարհը։ Գյուղացիները պահանջում են նաև շրջակա միջավայրն աղտոտելու, իրենց տնտեսությանը վնասներ հասցնելու համար Թեղուտի և Շնողի թոշակառուներին վճարել 40 հազար դրամ նպաստ, ինչպես, օրինակ, վճարում են Սյունիքի մարզի Արծվանիկի պոչամբարի հարակից համայնքի բնակիչներին։
Գյուղացիները դեռևս հավաքված են նույն տեղում։ Նրանց մոտ է նաև Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Թումանյանի ոստիկանապետ Արտակ Գուրջանյանը նույնպես տեղում է, նա հորդորում է գյուղացիներին բացել ճանապարհը՝ ասելով, որ ընկերությունում դեռևս ազատ աշխատատեղեր չկան։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Գալստյան. Թեղուտի պոչամբարի պատվարի հետազոտություն պետք է արվի գործարկելուց առաջ, ոչ թե հետո
- «Թեղուտ»-ը վերագործարկվել է
- Փաշինյան. Ովքեր պնդում էին, որ Թեղուտի հանքը փլուզվելու է, հիմա պատասխանատվություն կրելու՞ են
- «Փաստ». Իր նախնական աշխատանքներն է վերսկսել «Թեղուտ» ՓԲԸ-ն
- Լևոն Գալստյանը կասկածելի է համարում Թեղուտում բռնկված հրդեհը
- Կարայան. Մեծ հույս ունենք, որ Թեղուտի ծրագիրը շուտով կվերագործարկվի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին