ԱՀԿ-ն չի բացառում կորոնավիրուսով նորից վարակվելու հավանականությունը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ մարդիկ կարող են երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերկովեի խոսքը։ Վերջինս անդրադարձել էր հայտարարություններին, որ Հոնկոնգում հայտնաբերվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպք:
«Հնարավոր է վիրուսի «վերակենդանացում» առաջանա։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ չէ արագ եզրակացություններ անել»,- ասել է նա։
Նրա խոսքով, պետք է նկատի ունենալ նաև հանգամանքը, որ կորոնավիրուսի մյուս տեսակների դեպքում առաջացած հակամարմինները որոշ ժամանակ անց «անհետանում» են օրգանիզմից։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն կանխատեսել է կորոնավիրուսային համավարակի ավարտի ժամկետը
- ԱՀԿ. Երիտասարդների խմբաքանակը կորոնավիրուսով վարակվածների շրջանում աճել է ամբողջ աշխարհում
- COVID-19-ը՝ լոգիստիկայի տեսանկյունից ԱՀԿ-ի համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին