Հարցում. Սեպտեմբերին դպրոցների վերաբացման դեպքում ծնողների 51%-ն իրենց երեխաներին կուղարկի դպրոց
Համաշխարհային Բանկի հանձնառությամբ, Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը հունիսի 21-29-ը անցկացրել է Հայաստանում քաղաքացիների ներկայացուցչական հետազոտություն՝ ավելի լավ հասկանալու վերջիններիս՝ կորոնավիրուսի մասին տեղեկացվածությունը, վերաբերմունքը և ընկալումները: Այս մասին հայտնում են ՀԲ-ի երևանյան գրասենյակից։
Ըստ հետազոտության, COVID-19 ընկալվում է երկրի առջև ծառացած ամենաառաջնային խնդիր (36%), հաջորդում է` գործազրկությունը (33%):
Հարցվածների մեծամասնությունը` 54%-ը «Լիովին վստահում է», 27%-ը «Ավելի շուտ վստահում է» առողջապահական համակարգին:
Սեպտեմբերին դպրոցների վերաբացման դեպքում, ծնողների 51%-ն իրենց երեխաներին կուղարկի դպրոց։
Հարակից հրապարակումներ`
- Սովորողները գրատախտակին չեն մոտենում, արգելվում է տետրեր օգտագործելը
- 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին՝ մեկ անձի ուղեկցությամբ
- ՄԻՊ-ը դպրոցներում դասերի կազմակերպման վերաբերյալ հարցադրումներ է ուղարկել նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան