Մարզերից քաղաքացիները նույնպես պահանջում մեկ տարի վարկային արձակուրդ. Փաստինֆո
Արդեն 8-րդ օրն է «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները բնակվում են Կենտրոնական Բանկի հարակից այգում։ «Փաստինֆո»-ն գրում է, որ ամեն օր նախաձեռնության պաստառները տեսնելով, մտահոգ քաղաքացիներ են մոտենում, իրենք էլ պատմում իրենց վարկային խնդիրների մասին։ Նախաձեռնության անդամներին միանում են նաև մարզերից։ Օրինակ՝ Հրազդանից քաղաքացին քայլերթով հասել է Երևան։
Իսկ վաղը Գալստյան Արթուրը՝ ի նշան բողոքի, Չարենցավանից սայլակով կմիանա նախաձեռնությանը։
Ոչ վարկային թալանին նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը պատմեց, որ իրենք հանդիպել են «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, սակայն վերջինս իրենց ծախված է անվանել։ Իրենց է հանդիպել նաև ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։
Քաղաքացիները մոտենում և ստորագրում էին սեղանին դրված հանրագրում, որով հստակ գրված է՝ պահանջում են մեկ տար վարկային արձակուրդ։
Հարակից հրապարակումներ`
- Շաբաթներով պատրաստ ենք դրսում քնել՝ հանուն մեկ տարի վարկային արձակուրդի. Մանուել Մանուկյան
- «Ոչ վարկային թալանին». Բեռնատարով ակցիա