Մինսկում ցույց են անում ուսուցիչները
Բելառուսում դպրոցների ուսուցիչներն ու բուհերի դասախոսները հավաքվել են Մինսկում՝ կրթության նախարարության շենքի մոտ ցույցի։ news.ru-ն գրում է, որ շուրջ 150 մարդ է մասնակցում։
Ակցիան անցկացվում է ի պաշտպանություն բելառուսական ազնիվ ուսուցիչների: Բողոքի ակցիայի մասնակիցները պաստառներ, սպիտակ-կարմիր դրոշներ են պահում ՝ ծափահարելով և սպասելով, որ վարչության պետը դուրս գա նրանց հետ հանդիպման։ Այնուամենայնիվ, նրանք վստահ չեն, որ նախարարության պատասխանատուները կարձագանքեն հավաքին:
Շենքի մոտ հավաքված են իրավապահ մարմնի ներկայացուցիչներ։ Նրանք կոչ են անում ցուցարարներին ցրվել: Պարբերաբար ցուցարարների կողքով անցնում է ռազմական տեխնիկա։
Հավաքի մասնակիցները բղավում են՝ «Ամոթ»։
Հարակից հրապարակումներ`
- Որո՞նք էին Արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի նպատակները Բելառուսում
- Բելառուսի ընդդիմությունը քննադատում է ցույցերում բանակի ներգրավվումը
- Կրեմլը մտավախություններ ունի Բելառուսում արտաքին միջամտության վերաբերյալ
- Viber-ը փակում է գրասենյակը Բելառուսում
- Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի դեմ «Գունավոր հեղափոխությունների» սցենարի օգտագործման մասին
- Տիխանովսկայան աշխատողներին կոչ է արել ուժեղացնել գործադուլները Բելառուսում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան