Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում
Օգոստոսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.40⁰ և արևելյան երկայնության 47.90⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան, Փարսաբադ քաղաքից 27 կմ հարավ, օջախի 12 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
ՀՀ ԱԻ նախարարության հաղորդմամբ, երկրաշարժը զգացվել է Արցախի Ստեփանակերտ քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան