Մերկելը հորդորել է պատժել Նավալնիին թունավորողներին
Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին թունավորողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Հանցագործները պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- ասված է նրա և Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի համատեղ հայտարարության մեջ:
«Հաշվի առնելով պարոն Նավալնիի նշանակալի դերը Ռուսաստանում քաղաքական ընդդիմության մեջ՝ տեղի իշխանությունները պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն կատարվածը և այն իրականացնեն թափանցիկ»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Նավալնին իրեն վատ էր զգացել օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ: Ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ ընդդիմադիր գործիչը գտնվում էր ինտենսիվ խնամքի մեջ: Այնտեղ բժիշկները եկել են այն եզրակացության, որ նրա ինքնազգացողության վատացման հիմնական պատճառը նյութափոխանակության խանգարումներն են:
Օգոստոսի 22-ին Նավալնին բուժման է տեղափոխվել Գերմանիա: Փոխադրումը կազմակերպվել է «Cinema for Peace» հիմնադրամի կողմից: Օգոստոսի 24-ին հիմնադրամի հիմնադիր Յակա Բիզիլն ասել է, որ Նավալնիին փորձել են թունավորել:
Բեռլինի «Charite» կլինիկական, որտեղ գտնվում է ռուս ընդդիմադիր գործիչը, ասում են, որ նա թունավորվել է անհայտ նյութով, ինչը թունավորում է առաջացրել ինգիբիդի խոլինեսթերազի խմբից մի նյութով: Դրանք բնական և սինթետիկ միացություններ են, որոնց կարելի է հանդիպել ինչպես թունավոր նյութերի բաղադրության մեջ, այնպես էլ նյարդաբանության և հոգեբուժության ոլորտում օգտագործվող դեղամիջոցներում:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան խոսել է Նավալնիի հնարավոր թունավորման մասին
- Նավալինին տեղափոխվում է Գերմանիա
- Բժիշկը հայտնել է՝ ինչ է հայտնաբերվել Նավալնիի հագուստի վրա
- Նավալնիին թունավորե՞լ են․ վիճակը գնահատվում է ծանր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին