Նավալնիի թունավորումը ոտնձգություն է ընդդիմադիր գործչի կյանքի նկատմամբ. ԵՄ
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մեկնաբանել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը: Ըստ նրա, դեպքը կարծես ոտնձգություն է ընդդիմադիր գործչի կյանքի նկատմամբ, գրում է news.ru-ն։
Ըստ նրա, դեպքի առնչությամբ Ռուսաստանի իշխանությունները պետք է անհապաղ կազմակերպեն թափանցիկ և անկախ հետաքննություն։
«Եվրամիությունը կտրականապես դատապարտում է, թե ինչպես է Նավալնու կյանքը փորձության ենթարկվում»,- շեշտել է նա:
Բորելը նշել է, որ միջազգային հանրությունը և Ռուսաստանի ժողովուրդը պահանջում են փաստեր՝ տեղի ունեցածի վերաբերյալ:
«Թունավորման համար բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մերկելը հորդորել է պատժել Նավալնիին թունավորողներին
- Գերմանիան խոսել է Նավալնիի հնարավոր թունավորման մասին
- Նավալինին տեղափոխվում է Գերմանիա
- Բժիշկը հայտնել է՝ ինչ է հայտնաբերվել Նավալնիի հագուստի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին