ՊՆ. Սպա Գուրգեն Ալավերդյանի մոլորվելու հարցով կիրականացվի ծառայողական քննություն
Օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթված և մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի հարցով կիրականացվի ծառայողական քննություն։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի:
Տեղեկացնում ենք, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ մեր տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյանը դիմել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին՝ արձանագրելով Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումները
- Մոլորված հայ սպայի հարցը ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի ուշադրության կենտրոնում է
- Աբրահամյան. Վերջին շրջանում Ադրբեջանի շրջանառած կեղծիքներն աննախադեպ ծավալների են հասել
- ՊՆ. Սպան մոլորվել է վատ եղանակի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին