Կորոնավիրուսով կրկնակի վարակվելու դեպքեր՝ Նիդերլանդներում և Բելգիայում
Նիդերլանդներում և Բելգիայում COVID-19-ից վերականգված երկու հիվանդներ կրկին վարակվել են կորոնավիրուսով, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Ավելի վաղ, Հոնկոնգի համալսարանի (HKU) հետազոտողները հաղորդել էին կորոնավիրուսով նորից վարակվելու դեպքի մասին: Սկզբնապես բժիշկները վստահ չէին, արդյոք սա վիրուսի «վերակենդանացում» է, կամ արդյո՞ք այս ամբողջ ընթացքում վիրուսը եղել է մարդու մարմնում: Բայց գենետիկական հետազոտությունը ցույց է տվել, որ ապրիլին և օգոստոսին հիվանդի մոտ հայտնաբերված վիրուսային շտամները բոլորովին տարբեր են։
Նշվում է, որ Նիդերլանդներում երկրորդ անգամ է COVID-19 հայտնաբերվել թուլացած իմունային համակարգ ունեցող տարեց հիվանդի մոտ։ Իսկ Բելգիայում կրկին վարակված քաղաքացին երեք ամիս առաջ է հաղթահարել հիվանդությունը։
Վիրուսաբան Մարիոն Կոպմանսը բացատրել է, որ բոլոր վարակներն ունեն այլ գենետիկական ծածկագիր, և «վերակենդանացման» պաշտոնական հաստատման համար անհրաժեշտ է ապացուցել, որ կորոնավիրուսի ՌՆԹ-ն այլ է:
Ըստ վիրուսաբանների, երկրորդ անգամ վարակվելու դեպքում հիվանդությունն ավելի թեթև ընթացք է ունենում։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19-րդ պացիենտը
- ԱՀԿ-ն չի բացառում կորոնավիրուսով նորից վարակվելու հավանականությունը
- Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել
- Եվրոպայում զբոսաշրջիկները COVID-19- ի կրկնակի թեստ կանցնեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան