«Ժողովուրդ». Հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արձանագրվել է 5.7% տնտեսական անկում
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում նոր կորոնավիրուսի հետևանքով Հայաստանի տնտեսության մեջ ճգնաժամային դրսևորումներ են առկա: Եվ, ահա, համաձայն 2020 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալների` հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է տնտեսական անկում 5.7%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.1 % աճի դիմաց:
Ընդ որում, այդ անկումը պայմանավորված է եղել շինարարության ծավալների անկմամբ` 1.5 տոկոս, ծառայությունների անկմամբ` 1.4 տոկոս, առևտրի ծավալների նվազմամբ` 1.4 տոկոս, և արդյունաբերության անկմամբ 0.3 տոկոսային կետով:
Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա այն հակազդել է տնտեսական անկմանը 0.1 տոկոսային կետով: 2020 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով արձանագրվել է տնտեսական ակտիվության մակարդակի անկում 4.7 %-ով:
Համեմատության համար նշենք, որ 2019-ի առաջին կիսամյակում գրանցվել էր աճ 6.6 %-ով: Առաջին կիսամյակի բացասական ՏԱՑ-ը պայմանավորված է առևտրի, ծառայությունների և շինարարության ոլորտների անկմամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան