Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու
Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն։ Վեստի.ռու կայքը գրում է, որ նրան առաջադրել են Հյուսիսային Կարոլինայի համագումարում: Սկզբնապես, համաճարակի պատճառով Դոնալդ Թրամփի ներկայությունը նախատեսված չէր: Բայց նա փոխել էր մտադրությունն այն բանից հետո, երբ մրցակից Ջո Բայդենը չէր մասնակցել Դեմոկրատների համագումարին:
Սպիտակ տան ղեկավարի հետ հանդիպմանը մասնակցել են տարբեր տարիքի, մաշկի տարբեր գույնի մարդիկ, չնայած դեմոկրատները փորձում են աֆրոամերիկացրիներին հիասթափեցնեն Թրամփից՝ նրան մեղադրելով ռասիզմի մեջ:
Այնուամենայնիվ, այս համագումարի ընթացքում փողոցում Թրամփի կողմնակիցները սովորականից հարյուր անգամ քիչ են եղել: Դահլիճը նույնպես կիսադատարկ է եղել: 2500 պատվիրակների փոխարեն սեղաններին ներկա է եղել միայն մեկ յոթերորդը. նստած են եղել սոցիալական հեռավորության վրա: Ամեն ինչ կորոնավիրուսի պատճառով, որը Թրամփի ելույթի հիմնական թեմաներից մեկն է եղել։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը չի բացառել ընտրություններում հաղթելու դեպքում COVID-19-ի դեմ պայքարելու համար կոշտ միջոցների դիմելը
- Թրամփը քննադատել է Բայդենի նախընտրական խոստումները
- Թրամփը հայտարարել է, որ Օբաման ու Բայդենը «սարսափելի ժառանգություն» են թողել
- Բայդենը պաշտոնապես հաստատվել է նախագահի դեմոկրատ թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա