Ցուկերբերգը «TikTok»-ի առաջ բերած վտանգների մասին Թրամփին նախազգուշացրել է դեռ 2019-ին
«Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 2019 թվականին ԱՄՆ իշխանություններին նախազգուշացրել է չինական տեխնոլոգիական ընկերությունների և «TikTok» հավելվածի կողմից առաջ բերված վտանգների մասին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Հրապարակման համաձայն՝ Ցուկերբերգն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 2019 թվականին ասել է, որ չինական տեխնոլոգիական ընկերությունները սպառնում են ամերիկյան բիզնեսին:
Ցուկերբերգը նաև ելույթ է ունեցել Ջորջթաունի համալսարանի ուսանողների առջև, որտեղ նա նշել է, որ «TikTok»- ը չի կիսում ամերիկյան արժեքները և տեխնոլոգիական ոլորտում սպառնում է ԱՄՆ ղեկավարությանը:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները որոշել էին երկրում արգելափակել «TikTok»- ը, եթե մինչև սեպտեմբերի 15-ը այն չգնվի ամերիկյան ընկերությունների կողմից: ԱՄՆ հետախուզական գործակալությունները պնդում են, որ սոցիալական ցանցի ղեկավարությունը օգտատերերի անձնական տվյալները փոխանցում է Չինաստանի իշխանություններին և զբաղվում է քարոզչությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանն աջակցում է «TikTok»- ի և «ByteDance»-ի՝ ԱՄՆ-ի դեմ պայքարին
- ԱՄՆ արգելքների պատճառով «TikTok»-ը կարող է կորցնել գովազդատուներին
- Թրամփ. «TikTok»-ի հետ ցանկացած գործարք սեպտեմբերին արգելվելու է
- ԱՄՆ-ը ցանկանում էր ամբողջովին արգելափակել «TikTok»-ը, և ոչ թե ստիպել վաճառել այն
- Microsoft-ը հաստատում է, որ բանակցություններ է վարում TikTok-ը գնելու մասին