Աշխարհում «TikTok»-ից օգտվում է 2 միլիարդ մարդ
«TikTok» հավելվածն առաջին անգամ բացահայտել է տվյալներ՝ ամբողջ աշխարհում օգտատերերի թվի վերաբերյալ։
«Գազետա.ռու»-ն հայտնում է, որ երկուուկես տարվա ընթացքում Միացյալ Նահանգներում օգտատերերի թիվն աճել է գրեթե 800%-ով: Ընկերության տվյալներով՝ 2018 թվականի հունվարին 11 միլիոն ամերիկացիներ օգտվել են են «TikTok» հավելվածից։ Մինչև 2020 թվականի հունիսը այդ ցուցանիշը աճել է և հասել 91 միլիոնի: Այս պահին ԱՄՆ- ում հավելվածից ավելի քան 100 միլիոն օգտատեր է օգտվում։
Ամբողջ աշխարհում ևս աճում է «TikTok»-ից օգտվող մարդկանց թիվը: 2018 թվականի հունվարին կայքում գրանցվել է գրեթե 55 միլիոն մարդ, 2020 թվականի հուլիսին ՝ 689 միլիոն մարդ: Բացի այդ, ընթացիկ ամսում «TikTok»- ը հատել է 2 միլիարդի շեմը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «TikTok»- ը դատական հայց է ներկայացրել Միացյալ Նահանգների վարչակազմի դեմ ՝ երկրում հավելվածն արգելափակելու պատճառով:
ԱՄՆ իշխանությունները որոշել են երկրում արգելափակել «TikTok»- ը, եթե այն մինչև սեպտեմբերի 15-ը չգնվի ամերիկյան ընկերություններից որևէ մեկի կողմից: ԱՄՆ հետախուզական գործակալությունները պնդում են, որ սոցիալական ցանցի ղեկավարությունը օգտատերերի անձնական տվյալները փոխանցում է Չինաստանի իշխանություններին և զբաղվում է քարոզչությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ցուկերբերգը «TikTok»-ի առաջ բերած վտանգների մասին Թրամփին նախազգուշացրել է դեռ 2019-ին
- Չինաստանն աջակցում է «TikTok»- ի և «ByteDance»-ի՝ ԱՄՆ-ի դեմ պայքարին
- ԱՄՆ արգելքների պատճառով «TikTok»-ը կարող է կորցնել գովազդատուներին
- Թրամփ. «TikTok»-ի հետ ցանկացած գործարք սեպտեմբերին արգելվելու է
- ԱՄՆ-ը ցանկանում էր ամբողջովին արգելափակել «TikTok»-ը, և ոչ թե ստիպել վաճառել այն
- Microsoft-ը հաստատում է, որ բանակցություններ է վարում TikTok-ը գնելու մասին
- Microsoft-ը ցանկանում է գնել TikTok-ը
- ԱՄՆ-ում հաստատվել է TikTok-ը պետական մարմինների համար արգելելու նախաձեռնությունը