«ՏաԹևերը» անվճար կհյուրընկալի դպրոցականներին
Աշխարհի ամենաերկար հետադարձելի (5752 մ) ճոպանուղին՝ «ՏաԹևերը» հայտարարում է հատուկ ակցիա դպրոցականների և մանկատան սաների համար: Նրանք առանց տոմսի կօգտվեն ճոպանուղուց: Ակցիան կգործի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ: Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից։
2010թ.-ից գործող և Գինեսի ռեկորդակիր համարվող «ՏաԹևեր» ճոպանուղին Հայաստանի կարևոր այցեքարտերից մեկն է, որը նպաստում է տեղի ենթակառուցվածքների զարգացմանըև խթանում թե՛ ներքին, թե՛արտաքին զբոսաշրջությունը: Տասը տարվա ընթացքում ճոպանուղուց օգտվել է շուրջ մեկ միլիոն այցելու:
Չնայած նրան, որ կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով այս տարի ճոպանուղին ունի զբոսաշրջային հոսքի կտրուկ նվազում, որը հիմնադիրներից պահանջում է լրացուցիչ ֆինանսավորում՝ ընթացիկ գործունեության ապահովման և ծախսերը հոգալու համար, «ՏաԹևերը» շարունակում է իր թռիչքները և առաջարկում նոր հետաքրքիր փաթեթներ այցելուների և հյուրերի համար:
«ՏաԹևեր» ճոպանողու կառուցման 10-ամյակին ընդառաջ, դպրոցականներն ու մանկատան սաները հնարավորություն կունենան այցելելու նաև Հայաստանի ամենահայտնի հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը՝ 9-րդ դարի Տաթևի վանական համալիր:
«Սա դպրոցականների համար կդառնա ոչ միայնարկածներով լի ճամփորդությունև հետաքրքիր ժամանց, այլև ճանաչողական այցպատմամշակութային, հոգևոր և կրթական տեսանկյունից: Այս տարի ներքին տուրիզմի խթանման համար մենքտարբեր ակցիաներ ենք իրականացնում: Օրինակ՝ հուլիս ամսին հայտարարել էինք ակցիա, որի շրջանակում այցելուները ձեռք էին բերում ճոպանուղու 4 տոմս 3 տոմսի արժեքով: Դա հատկապես խթանեց ընտանիքների այցը դեպի Տաթև»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը:
«ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում, որի կողմից իրականացվում են նաև Տաթևի վանական համալիրի վերականգնումն ու հարակից համայնքների զարգացումը: Ճոպանուղին հանդիսանում է վենչուրային բարեգործության նախագծի օրինակ, երբ բարեգործը չի ակնկալում ներդրված գումարի վերադարձ, սակայն նախագիծը պետք է ապահովի գործունեությունից եկամուտ, որը թույլ կտա հոգալ գործունեության հետ կապված բոլոր ծախսերը: Ավելին, ճոպանուղու և հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքից ստացված եկամուտն ուղղվում է Տաթևի վանական համալիրի վերականգմանը, ինչպես նաև համայնքի զարգացմանտարբեր նախաձեռնությունների:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան