Հնդկաստանում փլվել է վեց հարկանի բնակելի շենք
Երկուշաբթի երեկոյան Հնդկաստանի Մահադ քաղաքում վեց հարկանի բնակելի շենք է փլուզվել: BBC-ի փոխանցմամբ, առայժմ հայտնի է փլուզման արդյունքում երկու զոհերի մասին: Ոստիկանությունը կարծում է, որ առնվազն 18 մարդ կարող է լինել փլատակների տակ:
Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, 2011 թ.-ին կառուցված շենքը, որի 47 բնակարանում բնակվում էր շուրջ 250 մարդ, սկսել է ցնցվել երեկոյան ժամը 6-ի սահմաններում, այնուհետև փլուզվել է: Ըստ «Times of India»-ի, մինչ այն կանգուն է եղել, 25 մարդ կարողացել է ինքնուրույն դուրս գալ այնտեղից:
Փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս վեց տասնյակ բնակչի: Ոստիկանությունից հայտնում են, որ նրանցից մոտ 30-ը՝ հիմնականում անչափահասները, վնասվածքներ են ստացել:
Տունը կառուցվել է «Kohinoor Developers» ընկերության կողմից: Մահադի մի բնակիչ, որը տեղի խորհրդի նախկին անդամ է, «Times of India»-ին ասել է, որ ինքը երկար ժամանակ բողոքում էր շինարարական աշխատանքների որակից և պահանջում էր շենքի աուդիտ անցկացնել, բայց տեղի իշխանություններն անտեսել են նրա պահանջները: BBC-ն նշում է, որ Հնդկաստանում տների փլուզումները ժամանակ առ ժամանակ պատահում են հատկապես մուսոնային անձրևների ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան