«Հրապարակ». Փաշինյանը չի մասնակցել Սասուն Միքայելյանի դստեր հարսանիքին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդանի «Խնձորի այգի» ռեստորանում անցած շաբաթ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դստեր՝ Սաթենիկի, հարսանիքը: Փեսան Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանն է, զույգը նշանադրվել էր մոտ 2 տարի առաջ, և քովիդի պատճառով շուրջ կես տարի հարսանիքը չէր կայանում:
Հարսանիքին մասնակցել է ավելի քան 40 մարդ, հնչել է կենդանի երաժշտություն, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, աղմուկից խուսափելու համար, չի մասնակցել: Մարզպետարանից էլ հյուրեր չեն եղել, «Իմ քայլից» էլ՝ 1-2 պատգամավոր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան