ՄԱԿ. 120 միլիոն մարդ կարող է կորցնել իր աշխատանքը զբոսաշրջության ոլորտում
Ամբողջ աշխարհում տուրիզմի ոլորտում աշխատող 120 միլիոն աշխատող կարող է մնալ առանց աշխատանքի՝ կապված կորոնավիրուսի համավարակի և դրանով պայմանավորված սահմանափակումների հետ։ Այս մասին հայարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Աշխարհում յուրաքանչյուր տասերորդ մարդն աշխատում է զբոսաշրջության ոլորտում, այն ապահովում է հարյուր միլիոնավոր մարդկանց կենսապահովման համար միջոցներ»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է նա։
Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, համաճարակն ավերում է տուրիզմի ոլորտը։ Նրա խոսքով, հատկապես սպառնալիքի տակ են հայտնվել միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները, որտեղ կանայք և երիտասարդները կազմում են աշխատողների մեծ մասը:
ՄԱԿ-ի տվյալներով, զբոսաշրջիկների թիվը կարող է նվազել 58 տոկոսից մինչև 78 տոկոս՝ 2020 թվականին, ինչը կհանգեցնի այցելուների ծախսերի կրճատմանը՝ 2019 թ. -ի 1,5 տրիլիոն դոլարից մինչև 310-570 միլիարդ դոլար 2020 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան