«Հրապարակ». Փաշինյանը խիստ զայրացել է, պատռել է դիմումը և ասել, թե՝ դու չես որոշում՝ երբ գնաս, ես եմ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ Արսեն Թորոսյանի շրջապատը ջանում է լուրեր տարածել, թե նա մնալու է՝ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից, մեր աղբյուրներն ասում են, որ այդպես չէ։ Ավելին՝ 2 օր առաջ Թորոսյանը դիմում է գրել աշխատանքից ազատվելու, սակայն Փաշինյանը խիստ զայրացել է, պատռել է դիմումը և ասել, թե՝ դու չես որոշում՝ երբ գնաս, ես եմ որոշում։ Պատմեցին, որ տհաճ խոսակցություն է եղել վարչապետի և նախարարի միջև։
Վարչապետն ասել է, որ այժմ իրավապահները ստուգում են իր գործունեությունը, և եթե պարզվի՝ իրականությանը համապատասխանում են խոսակցությունները, որ Թորոսյանը կոռուպցիոն գործարքների մեջ է խճճված, ապա նա ոչ թե հեռանալու է, այլ՝ պատժվելու։ Խոսակցությունը Թորոսյանը ծանր է տարել և այդ դեպրեսիայի պատճառով է նաև «ջնջվել» Ֆեյսբուքից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում