Վարչապետը շնորհավորել է Ուրուգվայի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուրուգվայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարգավաճում:
Հայ-ուրուգվայական ավանդական ջերմ և բարեկամական կապերն ամուր հիմք ունեն, որոնց շնորհիվ մեր պետությունների միջև ձևավորվել են անկեղծ երկխոսություն և արդյունավետ գործակցություն:
Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններում կարձանագրենք նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան