«Հրապարակ». ՔԿՀ-ներում ծեծի են ենթարկել «գողականներին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեակատարողական հիմնարկներում հաշվեհարդարներ են սկսվել «գողականների» դեմ, այսինքն՝ այն անձանց, ում ՔԿՀ ղեկավարությունը համարում է քրեական ենթամշակույթ կրող: Հատուկ ջոկատայինները դիմակներով մտնում են խցեր և դաժան ծեծի ենթարկում նրանց: Վերջին մեկ շաբաթում նման պրոֆիլակտիկ միջոցառումներ են կիրառվել «Արմավիր», «Վանաձոր», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Իրավապահներն օգտվում են նրանից, որ այս դեպքում տուժողները չեն դիմում իրավապահներին և հրաժարվում են դիմում գրելուց: Հանցավոր աշխարհում իրավապահներին բողոքելը համարվում է ամոթալի երևույթ, որոշ դեպքերում՝ խարան:
Մեր տեղեկություններով, ծեծվածներից ոմանք շատ վատ վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ: Հիվանդանոց տեղափոխելը վնասվածքներն արձանագրելու պարտավորությունից խուսափելու հնարք է նաև, այդ պարտականությունը մնում է տվյալ բուժհաստատության վրա:
Ինչո՞վ են պայմանավորված ՔԿՀ-ներում այս բռնությունները, ո՞ր մարմիններն են մտել կալանավայրեր, ի՞նչ իրավունքով են ծեծի ենթարկել կալանավորներին. ՔԿԾ մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը պարզաբանեց. «Քրեակատարողական հիմնարկներում օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով: Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջոցառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները: Պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով, ՔԿ ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ»: Փաստորեն, ուժի կիրառման մասին մեր տեղեկությունները հաստատվեցին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան