Մահացած աղջիկը վերակենդանացել է իր թաղումից առաջ
Տասներկուամյա ինդոնեզացի աղջիկը վերակենդանացել է այն ժամանակ, երբ նրա հարազատները պատրաստվելիս են եղել նրա թաղման արարողությանը, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով «Դեյլի Սթար» պորտալին։
Նշվում է, որ աղջիկը հոսպիտալացվել էր քրոնիկ շաքարախտի բարդությունների պատճառով: Նույն օրը երեկոյան աղջիկը մահացել է։ Ընտանիքը սկսել է պատրաստվել թաղման արարողությանը:
Ականատեսների խոսքով՝ հոգեհանգստի ժամանակ աղջիկն իր աչքերը բացել է, նրա մարմնի ջերմաստիճանը բարձրացել է, և նրա սիրտը սկսել է նորից զարկել: Չնայած բժիշկների ջանքերին, որոնք անմիջապես գնացել են սգո սրահ, աղջիկը «հարությունից» մեկ ժամ անց մահացել է։
Ըստ աղբյուրի, դեպքը կարող էր տեղի ունենալ «Լազարոսի համախտանիշի» պատճառով: Այն հիվանդները, որոնք մահանում են սրտի կաթվածից, արյան շրջանառությունը կարող է ինքնաբուխ վերսկսել, ինչը կարող է հանգեցնել շնչառության և սրտի զարկերի վերականգնման։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում