«Ժողովուրդ». Պարետատունը Արսեն Թորոսյանից պահանջել է հաշվետվություն ներկայացնել
«Ժողովուրդ» թերթը գրում է, թե իր տեղեկություններով` «պարետատունը մանրամասն հաշվետվություն է ուզել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից` պարզելու համար, թե վերջինս ինչպես է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքված գումարները, ինչ է արել, և ինչ աշխատանքներ են կատարվել:
Ընդ որում, պարետատան պահանջած հաշվետվության մեջ պահանջվել է ամեն ինչ մանրամասն նկարագրել, քանի որ արդյունավետության մասով կասկածներ կան:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս հուլիսի 11-ին գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կարծես թե թաքցնում է, թե որքան գումար է ծախսվել մեկուսացված քաղաքացիներից յուրաքանչյուրի վրա, որ հյուրանոցը որքան գումար է ստացել և այլն:
Նրանք, մեր հարցմանն ի պատասխան, միայն նշել էին, որ հունիսի 1-ի դրությամբ ծախսերը կազմել են 687 մլն 518 հազար դրամ, իսկ մեկուսացման գործընթացի կազմակերպիչների ամսական վարձատրությունը կազմել է 150-ից 300 հազար դրամ, բայց ոչ մի մանրամասն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին