Պարգևատրումներ ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար
Մի շարք անձիք կպարգևատրվեն ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար․Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Քիչ առաջ ստացա Վարչապետի՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձանց պարգևատրման մասին որոշումը։
Ավելի վաղ մի շարք ընկերություններ ստացել էին շնորհակալագրեր՝ ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից։
Շնորհավորենք և նորանոր ձեռքբերումներ մաղթենք ռազմարդյունաբերողներին՝ ի փառս մեր Հայրենիքի»,-տեղեկացրել է նախարարը։