«Ժողովուրդ». Գևորգ Կոստանյանը Մոսկվայում գիտական լուրջ հաջողություններ է գրանցել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որ վերջին շրջանում բնակվում է Մոսկվայում, պարզվում է, գիտական լուրջ հաջողություններ է գրանցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոստանյանը միայն վերջին 2 տարում իր գիտական գործունեության արդունքում հրապարակել է 3 մենագրություն, 2 դասագիրք և 25-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք լույս են տեսել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ երկրի սահմաններից դուրս մի շարք հեղինակավոր ամսագրերում (Ռուսաստան, Բուլղարիա, Իտալիաև, այլն), հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Նկատենք, որ իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Կոստանյանն իր գիտական հոդվածներում և հարցազրույցներում բարձրաձայնում է մեր հասարակությունում, ինչպես նաև հետխորհրդային երկրներում և իրավագիտության ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները, համեմատական վերլուծություն իրականացնելով ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների և արտահայտած դիրքորոշումների հետ: Հասարակության լայն շրջանակներին անհայտ էր նաև Կոստանյանի ներդրումը մանկավարժական գործունեությունում: Կոստանյանը շուրջ 12 տարի դասավանդել է Երևանի Պետական համալսարանի իրավաբանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ՀՀ ոստիկանության ակադեմիայում, իսկ այս պահին դասավանդում է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության կրթական հաստատություններում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են