ԵՄ-ը քննարկում է բելառուսցի 15-20 պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
Եվրամիությունն ուումնասիրում է բելառուսցի 15-20 պաշտոնյաների դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու հարցը, սակայն մարդկանց ստույգ թիվը, որոնք կմտնեն սև ցուցակի մեջ, առայժմ հնարավոր չէ նշել։ Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության բարձրաստիճան մի պաշտոնյա, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք խոսում ենք 15-20 պաշտոնյաների մասին, սակայն ես կնախընտրեի չնշել ստույգ թիվ, քանի որ հայտնի չէ, թե ով կմտնի վերջնական ցուցակի մեջ»,- ասել է նա։
Ըստ դիվանագետի, պատժամիջոցային ցուցակն, այնուամենայնիվ, չի հաստատվի օգոստոսի 27-28-ին Բեռլինում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։
«Բեռլինում ոչ պաշտոնական հանդիպում է լինելու, և այնտեղ գործնական որոշումներ չեն սպասվում։ Մենք մտադիր ենք պատժամիջոցներ կիրառել Բելառուսի քաղաքականությունը փոխելու համար: Սկզբունքորեն, մենք մտադիր ենք պատժամիջոցներ կիրառել Բելառուսի պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են ընտրակեղծիքների և ոստիկանության բռնաճնշումների համար»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսով կրկնակի վարակվելու դեպքեր՝ Նիդերլանդներում և Բելգիայում
- Որո՞նք էին Արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի նպատակները Բելառուսում
- Լիտվան նոտա է հանձնել Բելառուսին՝ իր օդային տարածքը խախտելու համար
- Բելառուսի ընդդիմությունը քննադատում է ցույցերում բանակի ներգրավվումը
- Կրեմլը մտավախություններ ունի Բելառուսում արտաքին միջամտության վերաբերյալ