Լրագրողներին թույլ չեն տալիս մասնակցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին
Մեկնարկել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվելու են ԵՊՀ ռեկոտորի և Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության մրցույթների գործընթացները։
Թեև ԵՊՀ լրատվական բաժնի տարածած հաղորդագրությունում նշված չէր, որ նիստը փակ է լինելու, այնուամենայնիվ, այսօր լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել նիստերի դահլիճ։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 30-ին Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Գեղամ Գևորգյանը։
Նշենք, որ նիստի մեկնարկից 30 րոպե անց ԵՊՀ-ից լրագրողներին առաջարկեցին միայն տեսախցիկները թողնել նիստերի դահլիճում. «Պարետի որոշման համաձայն` մինչև քառասուն հոգի կարող է լինել դահլիճում։ Այդ իսկ պատճառով լրագրողների մուտքն արգելվում է։ Խորհրդի անդամները 32-ն են, այդ իսկ պատճառով այն մարդիկ, ովքեր անդամ չեն, դուրս են գալիս դահլիճից։ Հիմա մենք առաջարկում ենք՝ կա՛մ տեսախցիկները թողնել և դուրս գալ դահլիճից, կա՛մ՝ մեկ լրատվամիջոց հեռարձակի, մյուսները՝ վերցնեն»։
Սակայն լրագրողների համար երկու առաջարկն էլ ընդունելի չէր։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է ռեկտորի մրցույթի գործընթացները
- ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական անդամների քվեարկության արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան