Համացանցում հայտնվել են Եֆրեմովի դատին մասնակցելու տոմսեր
Համացանցում տոմսեր են հայտնվել, որոնցով կարելի է մասնակցել մահվան ելքով ՃՏՊ-ի գործով դատական նիստին, որտեղ մեղադրյալը դերասան Միխայիլ Եֆրեմովն է: kulturomania.ru-ի հաղորդմամբ, տոմսերը հայտնվել են համացանցի ամենահայտնի առևտրական հարթակներից մեկում:
Իզաբելլա անունով օգտատերը, որը նախկինում վաճառում էր մարզագույք, առաջարկել է ցանկացողներին դատական նիստ մտցնել 500 հազար ռուբլով: Որոշ ժամանակ անց հայտարարությունը հեռացվել է:
Հիշեցնենք՝ հունիսի 8-ի գիշերը Մոսկվայում Եֆրեմովը Գրանդ Չերոկիով դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել ֆուրգոնի։ Ավելի ուշ ֆուրգոնի վարորդը հիվանդանոցում մահացել է։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ վթարի պահին նա եղել է ոչ սթափ վիճակում։ Եֆրեմովի դեմ քրեական գործ է հարուցվել։
Հարակից հրապարակումներ`
- Եֆրեմովի փաստաբանը դատարան կներկայացնի դերասանի անմեղության ապացույցները
- Միխայիլ Եֆրեմովը տնային կալանքի տակ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին