Իրանի էներգետիկայի նախարար. Հայաստանի հետ 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը կավարտվի տարեվերջին
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ։ Այս մասին գրում է regionmonitor-ը։
Պատասխանելով Իրանի և Ռուսաստանի էլցանցերը միացնելու գործընթացի վերաբերյալ հարցին՝ Արդաքանիանը նշել է, որ ՌԴ էլցանցին միանալու երկու ուղի կա՝ Ադրբեջանի և Հայաստանի ու Վրաստանի տարածքով։
«Եթե այդ ճանապարհներից որևէ մեկի անհրաժեշտ ուսումնասիրություններն ավելի շուտ ավարտվեն, այդ գործը կիրականացվի»,-նշել է նախարարը։
Հավելենք, որ ավելի վաղ Իրանի արտահանման զարգացման բանկի միջազգային ներդրումների և ֆինանսավորման գծով գործադիր տնօրենը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագիծը կգործարկվի առաջիկա 6 ամսվա ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան