Թուրքիան չի հաստատել Լիբիայում ձերբակալված ռուսաստանցիների հարցաքննության մասին լուրերը
Թուրքիան չի հաստատել Լիբիայում ձերբակալված ռուսաստանցիների հարցաքննության մասին տեղեկատվությունը, ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության տնօրեն Իվան Վոլինկինը:
«Ռիա Նովոստի»-ն գրում է՝ ինչ վերաբերում է Թուրքիայում Մակսիմ Շուգալեյի և Սամեր Սուեյֆանի հարցաքննությանը, ապա ՌԴ-ն կասկածում է այդ տեղեկատվության հուսալիության վրա։
«Թուրք գործընկերների հետ շփումների ընթացքում այդ տեղեկությունը չի հաստատվել», - ասել է դիվանագետը:
Վոլինկինը նաև նշել է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը սերտորեն զբաղվում է ձերբակալված ռուսների խնդրով և պարբերաբար բարձրացնում է այդ հարցը՝ Տրիպոլիի իշխանությունների ներկայացուցիչների հետ շփումներում՝ պնդելով, որ անհապաղ ազատ արձակվեն ռուսները:
«Վերջերս Լիբիայի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Սիալան գրավոր հավաստիացրեց, որ մոտ ապագայում Տրիպոլիում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների խնդիրը կփակվի»,- հիշեցրել է Վոլինկինը: