Սեուլը ենթադրում է, որ Կիմ Չեն Ինը կոմայի մեջ է
Հարավային Կորեայի նախկին նախագահ Կիմ Դե Չժունի օգնական Չան Սոն Մինը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը արդեն մի քանի ամիս կոմայի մեջ է:
«Կարծում եմ, որ նա կոմայի մեջ է, բայց չի մահացել»,-«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ասել է Չան Սոն Մինը:
Նա նաև ենթադրել է, որ հասարակայնության մեջ Կիմ Չեն Ինի դուրս գալու բոլոր հեռուստատեսային ռեպորտաժները մոնտաժված են, իսկ Կիմ Չեն Ինի քրոջը՝ Կիմ Յո Չենին ղեկավարման պարտականությունների մի մասը փոխանցվել է իշխանության վակուումի պատճառով:
Նրա խոսքով, լիարժեք իրավահաջորդության գործընթաց դեռ չի արվել, Կիմ Յո Չենն առաջին պլան է բերվել, քանի որ վակուումը երկար ժամանակ չի կարող պահպանվել:
Անցած շաբաթ Հարավային Կորեայի ազգային հետախուզական գործակալությունը հաղորդել էր, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը իր լիազորությունների մի մասը փոխանցել է մի խումբ պաշտոնյաների և իր քրոջը՝ Կիմ Յո Չենին, նշանակել իշխանական կառույցի երկրորդ դեմքը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում