Ո՞ւմ հրահանգով են փակվել ԵՊՀ դռները լրագրողների առջև
«Առավոտյան, երբ եկա աշխատանքի, անվտանգության աշխատակիցներն ինձ ասացին, որ Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գևորգ Մուրադյանը հրահանգ է տվել, որ լրագրողներին թույլ չտան ներս մտնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ անդրադառնալով այսօր ԵՊՀ ՀԽ անդրանիկ նիստին լրագրողների մուտքն արգելելուն։
Որպես այդ որոշման հիմնավորում է ներկայացվել պարետի որոշումը, ըստ որի՝ արգելվում է 40 հոգուց ավելի մարդկանց՝ փակ տարածքում հավաքվելը։
«Գևորգ Մուրադյանը նիստերի դահլիճում ասաց, որ իբր լրագրողները կարող են մտնել շենք, ոչ ոք նրանց չի խանգարում։ Բայց նա նշեց՝ ինքներդ տեսնում եք, որ շենք մտնելու հնարավորություն չկա:
Ինքը բնականաբար իր վրա չի վերցնի պատասխանատվությունը, ենթադրում եմ, որ այս որոշումը մնալու է ԵՊՀ-ի պատմության հերթական փակ դռների պատմությունը: Փաստացի սրա համար պետք է պատասխան տա ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը և նաև Գևորգ Մուրադյանը, որովհետև անվտանգության ծառայողներն ասացին՝ ինքն է ասել, որ լրագրողներին ներս չթողնեն: Նա նման իրավասություն չունի»,-ասաց նա:
ԵՊՀ խոսնակը հայտնեց, որ սկզբում եղել է քննարկում, քվեարկության է դրվել լրագրողներին ներս թողնել-չթողնելու հարցը. Սկզբում ասել են, որ դա պարետի որոշմանը հակասում է: Լրագրողներին ներս թողնելուն դեմ են արտահայտվել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, իսկ Հայկակ Արշամյանն առաջարկել է ներս թողնեն տեսախցիկներն առանց օպերատորների ու լրագրողների՝ տեսախցիկներն իրենք իրենց տեսանկարահանում իրականացնեն, լրագրողներն էլ դրսում տեսնեն, թե ինչ է կատարվում ներսում:
«Դա ԵՊՀ ծրագրի ու կանոնադրության խախտում է, որովհետև բուհը պետք է լինի հնարավորինս բաց և իմ աշխատանքի թիվ մեկ պարտավորությունն այն է, որ հանրությունը լիարժեք տեղյակ լինի ԵՊՀ-ում տեղի ունեցող պրոցեսներից: Դա ֆիքսված է ԵՊՀ ռազմավարական պլանով»,- շեշտեց Գևորգ Էմին-Տերյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Մուրադյանը՝ ԵՊՀ ՀԽ նախագահ
- Մենուա Սողոմոնյանն առաջարկել է դադարեցնել ԵՊՀ ՀԽ երկու անդամների լիազորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան