
Գերմանական կլինիկան չեղարկել է մամուլի ասուլիսը՝ Նավալնիի առողջականի վերաբերյալ
Գերմանական «Charite» կլինիկան, որտեղ տեղափոխվել է Ալեքսեյ Նավալնին, չեղյալ է հայտարարել ասուլիսը, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել նրա առողջական վիճակը: Այդ մասին հայտնում է «Գազետա․ռու»-ն:
Միջոցառումը նախատեսված էր երեքշաբթի, օգոստոսի 25-ին:
Մամուլի ծառայությունը նաև բացատրություն չի տվել ասուլիսը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:
«Ասուլիս նախատեսված էր, բայց այն տեղի չի ունենա»,-մեջբերում է «Charite»-ը:
Ասուլիսը չեղարկվել է առավոտյան, նախքան լրատվամիջոցներին հաղորդագրություն ուղարկելը: