Դուման կստուգի Նավալնիի հետ կապված իրավիճակը ՝ արտաքին սադրանքների մասով
Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը ստուգելու է այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ ՝ այլ երկրների ներգրավվածության մասով։
Այս մասին հայտնել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, նրա խոսքը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Պետդումայի անվտանգության կոմիտեին հանձնարարվելու է վերլուծել տեղի ունեցածը, որպեսզի հասկանանք արդյոք սա փորձ էր օտարերկրյա պետությունների կողմից ՝ վնասելու Ռուսաստանի քաղաքացու առողջությունը Ռուսաստանի ներսում լարվածություն ստեղծելու համար, ինչպես նաև նոր մեղադրանքներ առաջ քաշելու մեր երկրի դեմ»,-մեջբերում է Վոլոդինը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում