Ուկրաինան կարանտինային ռեժիմը կպահպանի մինչև նոյեմբեր
Ուկրաինայի կառավարությունն առաջարկում է երկարաձգել կորոնավիրուսային վարակի պատճառով ներդրված կարանտինը մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը,: Այս մասին հայտնել է վարչապետ Դենիս Շմիալը:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, անցած օրվա ընթացքում Ուկրաինայում գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի ավելի քան 1,6 հազար դեպք:
Երկրի վարչապետը նշել է, որ նման համաճարակաբանական իրավիճակներում պետք է երկարաձգել կարանտինային ռեժիմը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է կարանտինային միջոցառումները երկարաձգելու անհրաժեշտության հետ, բայց նշել է, որ ռեժիմը բիզնեսի համար պետք է լինի «հարմարվողական և ոչ թե ծանրաբեռնված»:
Ուկրաինան կարանտինային ռեժիմում է 2020 թվականի մարտի 12-ից:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսով կրկնակի վարակվելու դեպքեր՝ Նիդերլանդներում և Բելգիայում
- 172 երկիր միացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընկերությանը
- ԱՀԿ-ն չի բացառում կորոնավիրուսով նորից վարակվելու հավանականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա