Օլիվեր Սթոունին թույլ չեն տվել ճշգրիտ ֆիլմ նկարահանել Մարտին Լյութեր Քինգի մասին
Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին թույլ չեն տվել ճշմարտացի ֆիլմ նկարահանել սևամորթների իրավունքների համար պայքարող Մարտին Լյութեր Քինգի մասին։ The Hollywood Reporter-ին ռեժիսորը պատմել է, որ նրա վարկածը «չափազանց հանդուգն» է թվացել ստուդիայի ղեկավարներին:
kinonews.ru-ի հաղորդմամբ, Սթոունը մտադիր էր պատմել ոչ միայն Քինգի կրոնական և իրավապաշտպան գործունեության մասին, նաև կանանց հետ բազմաթիվ կապերի մասին։ Առաջին անգամ 2013-ին էր հայտարարվել այն մասին, որ Սթոունը Քինգի մասին պատրաստվում է ֆիլմ նկարահանել։ Գլխավոր դերը պետք է խաղար Ջեյմի Ֆոքսը։
Սթոունը նաև ասել է, որ մեր օրերում իր համար դժվար է ֆիլմ նկարահանելը, քանի որ դրանք անպայման պետք է քաղաքակականպես հավաստի լինեն։ Նրա խոսքով, իր մի քանի նախագծերը վիճելի էին, և, ակնհայտորեն չէր անի, եթե ռեժիսորական կարիերան սկսեր այսօր։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա