Հայտնի է ՍԴ դատավորի կառավարության թեկնածուն
ՀՀ կառավարության որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրվել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը:
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում «Վահրամ Ավետիսյանի» բառերը փոխարինել «Էդգար Շաթիրյանի» բառերով,- նշված է կառավարության որոշման մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահրամ Ավետիսյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում։
Հարակից հրապարակումներ`
- Մակունց. Վստահ եմ, որ կառավարությունն ունի ՍԴ դատավորի հնարավոր մի քանի թեկնածուներ
- «Իմ քայլը» հանդիպում է ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ
- «Ժողովուրդ». Կառավարությունը մինչ Վահրամ Ավետիսյանին առաջարկելը դիտարկե՞լ է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը
- Իրավապաշտպան. Կարծում եմ՝ Վահրամ Ավետիսյանի մոտ արթնացել է արժանապատվության զգացումը
- Էդգար Շաթիրյանն իր որոշման մասին չի տեղեկացրել «Իմ քայլը» խմբակցությանը. Մակունց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին