25.08.2020. Կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել, 111 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 111 նոր դեպք, առողջացել է 426 մարդ։ Մեկ օրում մահացել է 8 մարդ, որից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել է 61 (կին), 65 (տղամարդ), 70 (տղամարդ) և 67 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այսպիսով, օգոստոսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42936 դեպք, որոնցից 36475-ն` առողջացած, մահացել է 1118 մարդ, որից 260-ը, ըստ ԱՆ-ի, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5343 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 196873 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 24.08.2020. Կորոնավիրուսով 3 հիվանդ է մահացել, 33 նոր դեպք է գրանցվել
- 22.08.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել, 139 նոր դեպք է գրանցվել
- 21.08.2020. Կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել, 158 նոր դեպք է գրանցվել
- 20.08.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 263 նոր դեպք է գրանցվել
- 19.08.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 210 նոր դեպք է գրանցվել
- 18.08.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
- 17.08.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել, 38 նոր դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին