26.08.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել, 131 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 131 նոր դեպք, առողջացել է 251 մարդ։ Մեկ օրում մահացել է 7 մարդ, որից 4-ը, առողջապահության նախարարության հաղորդմամբ, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (կին), 63 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այսպիսով, օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43067 դեպք, որոնցից 36726-ն` առողջացած, մահացել է 1125 մարդ, որից 264-ն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 198569 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 25.08.2020. Կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել, 111 նոր դեպք է գրանցվել
- 24.08.2020. Կորոնավիրուսով 3 հիվանդ է մահացել, 33 նոր դեպք է գրանցվել
- 22.08.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել, 139 նոր դեպք է գրանցվել
- 21.08.2020. Կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել, 158 նոր դեպք է գրանցվել
- 20.08.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 263 նոր դեպք է գրանցվել
- 19.08.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 210 նոր դեպք է գրանցվել
- 18.08.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան