«Հայփոստը» պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել Չինաստանում. Հակոբ Արշակյան
«Բարձրացվել են Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի շուրջ 1300 աշխատակիցների աշխատավարձերը՝ 20-25 տոկոսով»,-հրավիրված ասուլիսում ամփոփելով գերատեսչության կես տարվա աշխատանքների արդյունքները՝ հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նախարարը հայտնեց, որր վերաբացվել է ԱՄՆ Դենվերում գործող «Հայփոստի» դուստր կազմակերպությունը, որը կխթանի առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի հետ։ Հակոբ Արշակյանի խոսքով «Հայփոստը» պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել նաև Չինաստանում, և մշակման փուլում է այս ընկերության զարգացման նոր ռազմավարությունը։
Հակոբ Արշակյանը հայտնեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ միասին «Հայփոստը» թվայնացրել է կենսաթոշակային փոստային անկանխիկ վճարումների համակարգը։ Վերջինս նոր ձեռքբերութմների թվում առանձնացրեց Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում «Հայփոստի» նոր տիպի բաժանմունքի բացումը:
Արշակյանը նկատեց, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կազմակերպել և իրականացրել է կորոնավիրուսի հետևանքների վերացման 17-րդ ծրագիրը, որի առաջին դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմել է 22 մլն դրամ: Դրա շրջանակներում 5 լավագույն նախագծեր ներկայացրած ընկերություններին տրամադրվել են 10 մլն, 5մլն, 3 մլն և երկուական 2 մլն դրամի չափով աջակցություն, որի շրջանակնրերում նախագծվել և արդեն արտադրվում են օդի ախտահանման և օզոնի չափագրման սարքեր: