Ժիրինովսկին հորդորել է ավելի շատ կանանց ներգրավվել ռուսական բանակում
«Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է ավելի շատ կանանց զորակոչել Ռուսաստանի զինված ուժեր և վերակազմավորել կանանց գումարտակները, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նրա խոսքով ՝ ռուսական բանակում կանանց ներկայությունը թշնամու մեջ կմեծացնի վախը: Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ցարական բանակում եղել են նմանատիպ գումարտակներ, և այդ կանայք, իրենց համառ պայքարով, վախեցրել են գերմանացի և ավստրիացի զինվորներին:
ՌԼԴԿ առաջնորդը կարծում է, որ հակառակորն ընդհանրապես կհրաժարվի կրակել, հենց որ տեսնի ռուս գեղեցկուհիներին։
«Բոլորը՝ և՛ լեհերը, և՛ լիտվացիները, և՛ ՆԱՏՕ-ի մի շարք այլ զինվորներ շփոթվում են՝ տեսնելով ռուս կանանց»,- ասել է նա։