Քաղաքական 12:38 26/08/2020 Հայաստան

Մարինե Սուքիասյան. Հեղափոխությո՞ւն, թե աշխատանք

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը հերթական հոդվածում գրում է. 

«Հեղափոխությունը ուներ հաջողության մեկ ճանապարհ՝ հնարավորինս արագ վերջացնել հեղափոխությունը և սկսել աշխատել։ Չարվեց հենց դա։

Տարբեր ոլորտներից բերենք մի քանի պարզ օրինակ՝ տապալված աշխատանքի և, որպես հետևանք, չվերջացող հեղափոխության պատմությունից։

Դրվագ առաջին

Հեղափոխական կորիզի անդամ Արայիկ Հարությանին վստահվել է միանգամից չորս ոլորտ։ Այսօր ամբողջ Հայաստանը խոսում է նոր կրթական տարվա ուղեցույցի մասին։ Իրականում այդ ուղեցույցը փաստաթուղթ է՝ պատասխանատվությունը սեփական անձից ուրիշների վրա գցելու մասին։  
Թեման ունենալու է լուրջ հետևանքներ իշխանության համար, քանի որ խոսքը տասնյակ հազարավոր երեխաների առողջության մասին է։ Հայկական իրականության մեջ սա սակարկման ենթակա չէ։

Իսկ այս ամբողջ պատմության հիմքում Արայիկ Հարությունյանի՝ ամիսներ ի վեր չաշխատելն է։ Պետությունը, ի դեմս ԿԳՍՄ-ի,  նոր ուսումնական տարվան ներկայանում է անպատրաստ, այն վատնել է նախապատրաստական մի քանի շատ կարևոր ամիս։ Ընդհուպ մինչև վերջերս դպրոցների փակ էին՝ անշունչ հաստատություններ, բայց պետք է լիներ լրիվ հակառակը՝ պետությունը հատ-հատ պետք է ուսումնասիրեր և գնահատեր բոլոր դպրոցների հնարավորությունները, տաներ նախապատրաստական ծավալուն աշխատանք։

Հեղափոխական աշխատանքը կլիներ, եթե դպրոցներում դասերը սկսվեին բացօթյա՝ օգոստոսի կեսերից, եթե դպրոցական բաց և կիսաբաց/մարզական տարածքները վերափոխվեին դասասենյակների, եթե դպրոցներում լուսամուտներ ու դռներ փոխվեին/ավելացվեին, եթե համայնքներն իրենց այգիներն ու այլ բացօթյա տարածքներ հատկացնեին դպրոցներին՝ այդ նպատակով, և այլն, և այլն.նախարարությունը տեղական իշխանությունների հետ ինտենսիվ համագործակցության արդյունքում կարող էր ստանալ լրիվ այլ վիճակ։ Բայց դրա համար պետք էր աշխատել։

Վերջին շաբաթների ընթացքում հայաստանցիները պտտվում էին երկրի տարբեր մարզերով՝ ամենուր, ամեն գյուղում, քաղաքում հանդիպելով առանց զբաղմունք, առանց դիմակ խմբված երեխաների։Ինչո՞ւ հնարավոր չեղավ նրանց համար կազմակերպել բացօթյա դասապրոցես, երբ ուսուցիչն էլ էր տեղում, բացօթյա տարածքներն էլ։ Պետք էր աշխատել։
Նույն հաջողությամբ, եթե պետական մեքենան աշխատեր, ապա հնարավոր կլիներ կազմակերպել երեխաների մշակութային, սպորտային խմբակների՝ բացօթյա կազմակերպման հարցը։ Սա անլուծելի խնդիր չէր, ու Հայաստանը կդառնար ներկայանալի օրինակ շատ երկրների համար։

Հնարավո՞ր չէր երկրի մշակութային կյանքը փրկել մոտ մեկ տարվա կոլապսից։ Իհարկե, հնարավոր էր, բայց դրա համար պետք էր աշխատել։ Ակնհայտ է, որ տապալվել է աշխատանքը, իսկ այս պայմաններում միակ լուծումը «հեղափոխությունն» է. որքան տապալվում  է ռացիոնալ աշխատանքը, այնքան ավելի ուժեղ և ավելի բարձր է հնչում տվյալ պաշտոնյայի «հեղափոխական» հռետորաբանությունը։

Դրվագ երկրորդ

Հայաստանը շարունակում է տալ կորոնավիրուսով պայմանավորված՝ մահերի ծանր վիճակագրություն. ամեն օր՝ մահերի մեծ թվեր։ Սա լուրջ խնդիր է, որի լուծման համար պետք է լուրջ աշխատել։ Հասկանալ է պետք,թե որ օղակումեն հիմնական սխալները, որ մահերի նման բարձր թիվ ենք տալիս։ Գուցե ուշ են ախտորոշվում, գուցե ուշ են սկսում բուժվել կամ ոչ լիարժեք ու ծանր վիճակում հայտնվում են հիվանդանոցում, գուցե տեստավորման ծավալներն են անբավարար, գուցե որոշ հիվանդանոցներ չեն ապահովում անհրաժեշտ բուժօգնության որակ,չէ՞ որ շատ հիվանդանոցներ հրատապության կարգով են վերափոխվել covid հաստատությունների և չունեն անհրաժեշտ բոլոր մասնագետները։ Այս պահին դժվար է հաստատապես ասել, թե հատկապես որ սխալն է հիմնական պատճառը, սակայն կարելի է վստահաբար ասել, որ այդ սխալները կան, և մահերի թիվը հենց այդ պատճառով է բարձր։  Իհարկե որևէ պարագայում չի կարելի ամբողջ մեղքը բարդել մեկ հոգու վրա,տվյալ դեպքում՝առողջապահության նախարարի։ Դա կառավարության պատասխանատվությունն է։ Բայց Արսեն Թորոսյանը, իր մասով տապալելով աշխատանքը, դարձյալ այն փորձում էր «փոխհատուցել հեղափոխությամբ». նրա գրառումները այս կամ այն քաղաքական գործչի, քաղաքական պրոցեսի մասին ունեին մեկ նպատակ՝ դուր գալ շեֆին։ Ա. Թորոսյանն այդ կերպ էր փորձում իրեն պաշտպանված զգալ։ Իրականում պետք էր անել լրիվ հակառակը՝ մոռանալ հռետորաբանությունը, դուրս գալ պոպուլիստական սոցցանցային տիրույթից, մտնել ռացիոնալ աշխատանքային տիրույթ, խորհրդակցել, լսել առաջարկներ ու այդպես աշխատել։ Այդպես և արդյունքը կլիներ լավը, և ինքը կլիներ ավելի պաշտպանված։

Դրվագ երրորդ

Հայկ Մարությանըհակաաշխատանքի սիմվոլն է։ Լինելով հեղափոխոթյան ծնունդ՝ նա իր ամենօրյա ոչաշխատանքային օրով հուշում է, որ այս հեղափոխոթյունը պետք է դադարեցնել։ Երևանը աշխարհի եզակի քաղաքներից էր, որի քաղաքապետը չէր գտնվում հակավիրուսային արշավի առաջին դիրքերում։ Շենքերի մուտքերը, դռները, վերելակները չէին ախտահանվում։ Ուսումնական տարվա նախաշեմին քաղաքապետը արձակուրդում էր՝ այն դեպքում, երբ Երևանի դպրոցների ճնշող մեծամասնությունը իր ենթակայության տակ են. բացակա էր թե քաղաքապետը, թե իր ենթակաները։
Խոստացված բոլոր ծրագրերը սուտ դուրս եկան, ավելին՝ հրապարակած սկզբունքները նույնպես սուտ դուրս եկան. Անհասկանալի գործարքների և անհասկանալի թույլտվությունների վրա չկենտրոնանանք, բայց փաստ է, որ Երևանի քաղաքապետը չի աշխատել, չի աշխատում։Հանուն արդարության նշենք, որ, ի տարբերություն նախորդ դրվագների, Հայկ Մարությանը իր չաշխատելը չի փորձում փոխհատուցել հեղափոխականության տոնայնությամբ։ Հավանորեն այստեղ դեր է կատարում չեխական նահանջի մշտական հնարավորությունը և պատրաստակամությունը։

Ամփոփում

Բերվեց ընդամենըերեք օրինակ, բայց, ցավոք, ողջ երկրի մթնոլորտն է այդպիսին՝չնչին բացառություններով։ Հայկական իրականության մեջ հասունանում է «հեղափոխություն, թե աշխատանք» ընտրությունը։ Հիմա շատ ինտենսիվ «նախընտրական» փուլ է։ Ընտրության արդյունքները դժվար չէ կանխորոշել»։



 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}