Ղազինյանը դիմել է դատարան՝ չեղարկելու պարետի նորմատիվ ակտը դիմակի մասին
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարել տեղեկացնելով, որ դիմել է դատարան ՝ հանրային բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու դրույթը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով
«ԻՆչպես արդեն հայտարարել էի, այսօր ՀՀ վարչական դատարան ներկայացրեցի դիմում` ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 3-ի № 110-Ն որոշման 6-րդ կետի՝ (...) բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս՝ բոլոր հանրային բաց տարածքներում, դիմակ կրելը պարտադիր է (...) դրույթը ոչ իրավաչափ/անվավեր ճանաչելու պահանջով:
Ըստ կարգի, նման դիմումները վարչական դատարանի կողմից քննվում են գրավոր ընթացակարգով, սակայն հաշվի առնելով խնդրի հանրային հնչեղությունը և շահառուների ահռելի մեծ թիվը, դատարանին միջնորդել եմ դիմումը քննել բանավոր ընթացակարգով:
Դիմումի բավարարման դեպքում, ինչի հավանականությունը շատ մեծ է, որպես հետևանք չեղարկվելու են ՀՀ պարետի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերը և դրանց հիման վրա արձանագրված բոլոր տուգանքները:
Առաջին դատական նիստի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ:
Շնորհակալ եմ աջակցության համար, մենք հաղթելու ենք . . .»,- գրել է Ղազինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան