Աղբյուր. Մեսսին հեռանում է «Բարսելոնայից» Սուարեսի պատճառով
«Mundo Deportivo»-ի իսպանական հրատարակությունը հայտնում է, թե ինչու է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին որոշել հեռանալ ակումբից։
«Գազետա.ռու»-ն փոխանցում է, որ Մեսսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից»՝ Լուիս Սուարեսի հետ իր ընկերության պատճառով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կոմանը հեռախոսազրույցում մատնանշել էր, որ ցանկանում է ակումբից հետացնել Սուարեսին։
Հարձակվողին դուր չի եկել այդ վերաբերմունքը: Մեսսին ասել է, որ եթե ուզում են ազատվել Սուարեսից, ապա այդ մասին պետք է ուղղակիորեն հայտնեն նրան։
Երեկ հաղորդվել էր, որ անգլիական մի շարք ակումբներ ցանկանում են ձեռք բերել Մեսսիին:
Հարակից հրապարակումներ`
- «ՊՍԺ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարում են Մեսսիի համար
- Մեսսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից». ակումբում հաստատել են
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան